Loading
«ՀԷՄ»-ը տասնամյակների փորձ ունեցող ինժեներական ընկերություն է, որը մասնագիտացած է էներգետիկ և էլեկտրատեխնիկական բարդ համակարգերի ներդրման ոլորտում։
Երկ - Ուրբ՝ 10։00 - 18:00
Շաբ՝ 10:00 - 17:00
Կիր՝ Փակ է
ՀԷՄ-ն իրականացնում է համալիր լուծումներ ներքին, արտաքին և ճարտարապետական լուսավորության ոլորտում՝ կոմերցիոն, ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերի համար։ Մենք աշխատում ենք EPC («բանալի հանձնմամբ») մոդելով՝ սկսած լուսատեխնիկական հաշվարկից և սարքավորումների ընտրությունից մինչև մատակարարում, մոնտաժ և շահագործման հանձնում։
Zumtobel Group-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք համադրում են ժամանակակից դիզայնը, էներգաարդյունավետությունը, երկարակեցությունը և ինտելեկտուալ կառավարումը։
Մեր ուղղությունները՝
- Սպորտային լուսավորություն / մարզադաշտեր, ֆուտբոլային դաշտեր, սպորտային արենաներ, մարզումային համալիրներ /։ Լուծումները համապատասխանում են միջազգային պահանջներին՝ լուսավորության մակարդակի, միատեսակության և հեռարձակման ստանդարտների մասով։
- Ճանապարհային և ենթակառուցվածքային լուսավորություն / քաղաքային փողոցներ, մայրուղիներ, ավտոկայանատեղիներ, կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ /։ Բարձր արդյունավետությամբ LED համակարգեր՝ նվազագույն շահագործման ծախսերով։
- Թունելային լուսավորություն / մուտքային գոտիներ, անցումային հատվածներ, ներքին լուսավորություն, վթարային ռեժիմներ /։ Բարձր հուսալիությամբ համակարգեր՝ ավտոմատ պայծառության կարգավորմամբ։
- Արդյունաբերական և պահեստային լուսավորություն / լոգիստիկ կենտրոններ, պահեստներ, արտադրական տարածքներ, տեխնիկական գոտիներ /։ Էներգաարդյունավետ լուծումներ՝ դիմացկուն փոշու, խոնավության և ինտենսիվ շահագործման նկատմամբ։
- Հյուրանոցներ, գրասենյակներ և հասարակական շենքեր / լոբբի, ընդունարաններ, սենյակներ, ռեստորաններ, կոնֆերանս սրահներ, գրասենյակային տարածքներ /։ Հարմարավետ լուսավորություն՝ ժամանակակից դիզայնով և ճկուն կառավարման հնարավորություններով։
- Ճարտարապետական և ֆասադային լուսավորություն / շենքերի ֆասադներ, հուշարձաններ, լանդշաֆտային լուսավորություն, դեկորատիվ սցենարներ /։ Դինամիկ լուսային և գունային կառավարում (DMX)։
- Վթարային և էվակուացիոն լուսավորություն / վթարային լուսավորություն, ելքի նշաններ, կենտրոնացված մարտկոցային համակարգեր, ավտոմատ թեստավորում, անվտանգության նորմերին համապատասխանություն /։
Ժամանակակից կառավարման համակարգերի ինտեգրում՝
- DALI — հասցեական լուսավորության կառավարում
- DMX — դինամիկ լուսային կառավարում
- շարժման և ներկայության սենսորներ
- daylight harvesting (բնական լույսի օգտագործում)
- սցենարային կառավարում
- BMS ինտեգրում
- հեռակառավարման մոնիթորինգ և վերլուծություն։
Մենք տրամադրում ենք ամբողջական ծառայությունների փաթեթ՝
- լուսատեխնիկական հաշվարկ (Dialux)
- կոնցեպտի և դիզայնի մշակում
- սարքավորումների ընտրություն
- մատակարարում
- մոնտաժ
- կառավարման համակարգերի ծրագրավորում
- գործարկում և կարգաբերում
- սպասարկում և արդիականացում։
Ինչու ընտրել ՀԷՄ-ը՝
- համագործակցություն առաջատար եվրոպական բրենդների հետ
- խոշոր նախագծերի իրականացման փորձ
- «բանալի հանձնմամբ» համալիր մոտեցում
- բարձր ինժեներական փորձագիտություն
- էներգաարդյունավետ լուծումներ
- նախագծի ամբողջական աջակցություն՝ գաղափարից մինչև իրականացում