- Ավտոմատացման ինժեներ
Մենք փնտրում ենք ավտոմատացման ինժեներ
Եթե ունեք տեխնիկական գիտելիքներ, պատասխանատու եք և պատրաստ եք աշխատելու ինժեներական ու արդյունաբերական նախագծերի վրա, ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր թիմում։
Հիմնական պարտականությունները՝
- Էլեկտրամոնտաժողներին տեխնիկական առաջադրանքների հանձնարարում և դրանց կատարման վերահսկում։
- Կառավարման և ավտոմատացման վահանակների հավաքման կազմակերպում և ղեկավարում։
- Գործարկման և կարգաբերման աշխատանքների կազմակերպում և իրականացում։
- Կատարողական փաստաթղթերի պատրաստում։
- Մոնտաժային աշխատանքների որակի և նախագծային փաստաթղթերին դրանց համապատասխանության վերահսկում։
- Օբյեկտում մոնտաժային թիմի աշխատանքի համակարգում։
Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը ստորև առկա դաշտով կամ info@hemon.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում անպայման նշելով հաստիքի անվանումը՝ «Ավտոմատացման ինժեներ»։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 041588060