- 17.07.2026
«Դավիթ Բեկ 290» բնակելի համալիրի պաշտոնական բացումը
«Դավիթ Բեկ 290» բնակելի համալիրի պաշտոնական բացումը դարձավ նախագծի հաջող ավարտն ամփոփող կարևոր իրադարձություն։ HEM-ը նախագծում հանդես է եկել որպես էլեկտրամոնտաժային նախագծերի և աշխատանքների գործընկեր՝ իր մասնագիտական ներդրումն ունենալով համալիրի հուսալի, անվտանգ և ժամանակակից ինժեներական ենթակառուցվածքների ձևավորման գործում։
Շնորհավորում ենք մեր գործընկեր Arm Construct-ին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում վստահության, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև պաշտոնական բացման միջոցառման ընթացքում գործընկերներին արժևորելու համար։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի նոր, հաջողված նախագծերով։
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։