- 04.03.2026
Նախագծի ավարտ. «Կոմիտաս 60»-ը արդեն պատրաստ է բնակեցման
Կոմիտասի պողոտա 60 հասցեում գտնվող «ARMCONSTRUCT1» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրն արդեն բացել է իր դռները բնակիչների առջև։ ՀԷՄ-ն ամբողջությամբ ավարտել է շենքի էլեկտրական և թույլ հոսանքային ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով բոլոր համակարգերի անխափան աշխատանքը հանձնման պահին։
Իրականացված աշխատանքների շրջանակում մեր թիմն ապահովել է հիմնական էլեկտրամատակարարումը և շենքի ճարտարապետական լուսավորությունը՝ նախագծումից մինչև վերջնական թողարկում։ Համալիրի անվտանգությունն ու հուսալիությունն երաշխավորելու համար տեղադրվել են նաև հակահրդեհային պաշտպանության ավտոմատացված համակարգեր, տեսահսկման և մուտքի հսկման ժամանակակից լուծումներ։
«Կոմիտաս 60» նախագծի հաջող ավարտը ևս մեկ քայլ է քաղաքային բարձրակարգ կառուցապատումների համար տեխնիկական ամուր հիմք ստեղծելու մեր ճանապարհին։