• 11.06.2026

Wildberries-ի պահեստային համալիրի աշխատանքների ավարտ

ՀԷՄ ընկերության թիմը հաջողությամբ իրականացրել է Wildberries-ի նոր պահեստային համալիրի էլեկտրատեխնիկական համակարգերի ամբողջական մոնտաժային աշխատանքները՝ ապահովելով տարածքի հուսալի, անվտանգ և էներգաարդյունավետ շահագործումը։

 

Նախագիծը ընդգրկել է շուրջ 30,000քմ ընդհանուր մակերես ունեցող պահեստային տարածք, որտեղ բոլոր աշխատանքները ավարտվել են ընդամենը 4.5 ամսվա ընթացքում՝ պահպանելով բարձր որակի, տեխնիկական ճշգրտության և նախագծային պահանջների խիստ չափանիշները։

 

Ծրագրի շրջանակում լուսավորության համակարգերը համալրվել են մեր պաշտոնական գործընկեր՝ Zumtobel ընկերության բարձրորակ լուսատուներով, որոնք ապահովում են արդյունավետ, հարմարավետ և էներգախնայող աշխատանքային միջավայր։

 

Այս նախագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ՀԷՄ ընկերության փորձառությունը և վստահելիությունը խոշոր արդյունաբերական և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում։

 

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։